ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Գորգ

Գորգ
12.09.2014 | 11:53

Հայկական գորգերի, գորգարվեստի մասին գրվել են բազմաթիվ գրքեր ու հոդվածներ, և կրկնելու իմաստ չկա: Բայց հետաքրքիր է գորգի մի գործնական կիրառում: Երբ հայ վաճառականների քարավաններն անցնում էին ցեխոտ, լպրծուն կամ ձյունածածկ ճանապարհներով, նրանք տասնյակ գորգեր էին փռում, որ ուղտերն ու ձիերը չսայթաքեն:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ